Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, ի աջակցություն «Սասնա ծռեր»-ի ընդվզման և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների, աշխարհի 9 երկրների 14 քաղաքներում, այդ թվում նաև Երեւանի Ազատության հրապարակում, ժամը 19.00-ին տեղի կունենա համազգային հանրահավաք՝ հանուն ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի:
Հիշեցնենք՝ 2016թ. հուլիսի 17-ին շուրջ 3 տասնյակ զինված անձինք մուտք գործեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք՝ այն վերահսկողության տակ պահելով գրեթե երկու շաբաթ՝ պահանջելով ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին և երկրում ապստամբության ճանապարհով իշխանափոխություն անել: Փաստի առիթով Քրեական օրենսգրքի 219-րդ՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ 235-րդ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով քրեական գործ է հարուցված: