Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ «Սմերչեր» կցուցադրվեն - RadioVan.fm

Онлайн

Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ «Սմերչեր» կցուցադրվեն

2016-09-16 18:55 , Общество, 839

Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ «Սմերչեր» կցուցադրվեն

Երևանում ընթանում են սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվան անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները:

Դրանց շրջանակներում մայրաքաղաք է բերվել մեծաքանակ ռազմական տեխնիկա, որի մասնակցությամբ զորահանդեսի փորձեր են անցկացվելու:

Բերված տեխնիկայի շարքում են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները:

Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կմ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը:

Հայտնի է, որ ՀՀ-ն պատրաստվում էր գնել համակարգի 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ:

Лента

Рекомендуем посмотреть