«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո». Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն՝ 56 օրից - RadioVan.fm

Онлайн

«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո». Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն՝ 56 օրից

2020-02-10 12:07 , Политика, 1804

«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո». Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն՝ 56 օրից

Հայաստանում ապրիլի 5-ին կկայանա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»:

Վարչապետն, այնուհետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին տոմսեր գնել դեպի Հայաստան, գալ և մասնակցել հանրաքվեին:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ և 15 դեմ հարաբերակցությամբ ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ քվեների 0 կողմ, 36 դեմ և 88 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ չընդունելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»։

Նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները, ինչը չի վերաբերվում դատավորներ Վահե Գրիգորյանին և Արման Դիլանյանին։

Лента

Рекомендуем посмотреть