Բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք․ ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք․ ԱԱԾ

2020-02-11 16:23 , Право, 1479

Բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։

ԱԱԾ-ից հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018 թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը: Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու, արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ։

Թեև ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշված չէ, թե խոսքը որ կազմակերպության մասին է, այդուամենայնիվ, վերը նշված հատկանիշներով ևս մեկ քրեական գործ կա հարուցված։ 2018թ. նոյեմբերի 15-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը): Հաջորդ օրը ոստիկանության պաշտոնական կայքում դեպքի մասին պատմող տեսանյութ հրապարակվեց:

Лента

Рекомендуем посмотреть