Դիմակներ, բախիլներ․Գյումրին մարդասիրական օգնություն կուղարկի չինական Սիան քաղաք - RadioVan.fm

Онлайн

Դիմակներ, բախիլներ․Գյումրին մարդասիրական օգնություն կուղարկի չինական Սիան քաղաք

2020-02-11 17:06 , Общество, 1179

Դիմակներ, բախիլներ․Գյումրին մարդասիրական օգնություն կուղարկի չինական Սիան քաղաք

Բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ․ Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ հումանիտար օգնություն կուղարկվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք:

«Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը»,-այդ մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Նշենք՝ Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել․ փետրվարի 10-ի ժամը 24։00-ի դրությամբ վիրուսը խլել է 1016 մարդու կյանք, հիվանդությունից բուժվածների թիվը 3996 է, երկրում հիվանդացության 42 հազար 638 հաստատված դեպք կա։

Лента

Рекомендуем посмотреть