19 տարեկան եմ զգում․ ԿԳՄՍ նախարարը մարզադպրոցում շնորհավորել է 91-ամյակը տոնող «օղակների արքային» - RadioVan.fm

Онлайн

19 տարեկան եմ զգում․ ԿԳՄՍ նախարարը մարզադպրոցում շնորհավորել է 91-ամյակը տոնող «օղակների արքային»

2020-02-11 17:44 , Спорт, 1545

19 տարեկան եմ զգում․ ԿԳՄՍ նախարարը մարզադպրոցում շնորհավորել է 91-ամյակը տոնող «օղակների արքային»

«Անգնահատելի է Ձեր անմնացորդ նվիրումը, ներդրումն ու վաստակը հայկական սպորտի զարգացման և հայ մարմնամարզիկների վարպետության բարձր մակարդակն աշխարհին ներկայացնելու կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-այսօր Ալբերտ Ազարյանի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում լեգենդար մարզիկին անձամբ շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ազարյանն իր օրինակով շարունակում է սերունդներ կրթել ու, որ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք նրա տասնամյակների բեղուն գործունեության արդյունքն են։

Ալբերտ Ազարյանը նշել է, որ իրեն 19 տարեկան է զգում, շարունակում է մարզվել և ոգեշնչել երիտասարդ մարզիկներին:

««Օղակների արքան» և ԿԳՄՍ նախարարը շրջել են մարզադպրոցում, հայկական սպորտի լեգենդը վարակիչ կենսուրախությամբ ներկայացրել է մարզադպրոցի գործունեությունը: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ 92-ամյակին Ալբերտ Ազարյանին նույն ոգևորությամբ կտեսնի, իսկ շնորհավորելու առիթներն ավելացած կլինեն՝ ակնարկելով, որ Ազարյանի մարզադպրոցի սան Արթուր Դավթյանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում գուցե կդառնա մեդալակիր»,-հոբելյանական հանդիպման մանրամասներն են փոխանցում նախարարության լրատվական բաժնից:

Նշենք՝ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը:

Лента

Рекомендуем посмотреть