Կանխվել է բջջային հեռախոսների ապօրինի ներմուծման փորձը - RadioVan.fm

Онлайн

Կանխվել է բջջային հեռախոսների ապօրինի ներմուծման փորձը

2016-09-20 16:20 , Общество, 879

Կանխվել է բջջային հեռախոսների ապօրինի ներմուծման փորձը

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության (ՆՀՎ) աշխատակիցները այսօր Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով Հայաստանի քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ Samsung ապրանքանիշի բջջային հեռախոս:

«Ընթացիկ տարում սա բջջային հեռախոսների հետ կապված միակ դեպքը չէ. Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի շուրջ 700 բջջային հեռախոս՝ հիմնականում ավտոմեքենաների սրահներում պատրաստված թաքստոցներից», — ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть