«Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր»․ 2020-ին բանակում փողոցային, քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ անզիջում պայքար կտարվի - RadioVan.fm

Онлайн

«Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր»․ 2020-ին բանակում փողոցային, քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ անզիջում պայքար կտարվի

2020-02-12 18:00 , Право, 349

«Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր»․ 2020-ին բանակում փողոցային, քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ անզիջում պայքար կտարվի

«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա և դա որոշակի թերացումների արդյունք չլինի»,-այս համոզմանն է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտարարել է, որ 2020-ին իրենց առաջնահերթությունը լինելու է բանակում փողոցային, քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ հետևողական ու անզիջում պայքարի իրականացումը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ զինվորը ծառայության ընթացքում գտնվելով պետական վերահսկողության և հոգածության ներքո, պետությունը 100 տոկոսանոց պատասխանատվություն է կրում նրա առողջության ու կյանքի համար։

Այնուհետ դիմելով զինդատախազներին՝ Արթուր Դավթյանը պահանջել է չնայել աշխատանքային ժամ է, թե ոչ, այլ գիշերով, ցերեկով մտնել զորամասեր, համոզվելու՝ կա՞ն այդ բարքերը, ովքե՞ր են պատասխանատուները։

«Չենք կարող թույլ տալ, որպեսզի երևույթը բանակում լինի»,-շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը։

Նշենք՝ 2019թ. ՀՀ զինված ուժերում (ԶՈՒ) արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով: Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմականտեխնիկայիօգտագործմանկարգիդեմուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում:

Զգալիորեն՝ 33,1 %-ով կամ 87 դեպքով նվազել է հանցավորության մակարդակը սպաների շրջանում: Եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 263 դեպք, ապա 2019թ․դրանց թիվը կազմել է՝ 176: Այդուամենայնիվ, նկատի առնելով արձանագրվող դեպքերը, երբհանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսիք են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները, գլխավոր դատախազությունը սպայակազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտություն է տեսնում:

Հավելենք, որ սպայակազմի կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի առնչությամբ օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ բավարարելով ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող երկու սպաներին արդարացնելու ստորադաս դատարանների որոշումների դեմ ՀՀ զինվորական դատախազի վճռաբեկ բողոքը:

2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորությանդեմ հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքներն ամփոփող խորհրդակցության մանրամասները՝ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть