Զինծառայողներ Տիգրան Մխոյանի և Տիգրան Մանվելյանի մահվան պատճառը գլխին ստացած հրազենային վնասվածքն է․ հարուցվել են քրգործեր - RadioVan.fm

Онлайн

Զինծառայողներ Տիգրան Մխոյանի և Տիգրան Մանվելյանի մահվան պատճառը գլխին ստացած հրազենային վնասվածքն է․ հարուցվել են քրգործեր

2020-02-13 15:31 , Право, 534

Զինծառայողներ Տիգրան Մխոյանի և Տիգրան Մանվելյանի մահվան պատճառը գլխին ստացած հրազենային վնասվածքն է․ հարուցվել են քրգործեր

Նախօրեին Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, կրտսեր սերժանտ 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանի և շարքային 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանի մահվան դեպքերով հարուցվել են քրեական գործեր՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Տարածած հաղորդագրություններում ասված է․

«2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար»:

Лента

Рекомендуем посмотреть