Սիսիանցիները փակ ճանապարհի պատճառով հեմոդիալիզի համար Գորիսի բուժկենտրոն գնալ չեն կարողանում․ ԱՆ-ն հարցը կարգավորել է - RadioVan.fm

Онлайн

Սիսիանցիները փակ ճանապարհի պատճառով հեմոդիալիզի համար Գորիսի բուժկենտրոն գնալ չեն կարողանում․ ԱՆ-ն հարցը կարգավորել է

2020-02-13 16:34 , Общество, 1035

Սիսիանցիները փակ ճանապարհի պատճառով հեմոդիալիզի համար Գորիսի բուժկենտրոն գնալ չեն կարողանում․ ԱՆ-ն հարցը կարգավորել է

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի արդյունքում Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարգավորել են այս հարցը և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Նախարարությունից ընդգծում են, որ հարցի վերաբերյալ անմիջական կապի մեջ են Գորիսի ԲԿ-ի հետ:

Лента

Рекомендуем посмотреть