Արտաշատցին ձերբակալվել է խոշոր չափի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով - RadioVan.fm

Онлайн

Արտաշատցին ձերբակալվել է խոշոր չափի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով

2020-02-13 17:54 , Право, 287

Արտաշատցին ձերբակալվել է խոշոր չափի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով

2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածներն իրենց մեջ պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով:

Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեղահաբերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть