Սեպտեմբերի 21-ին հակառակորդն արձակել է 700 կրակոց - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 21-ին հակառակորդն արձակել է 700 կրակոց

2016-09-22 22:55 , Общество, 782

Սեպտեմբերի 21-ին հակառակորդն արձակել է 700 կրակոց

Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և սեպտեմբերի 21-ի տոնական օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (36 կրակոց):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть