Ի՞նչ սկզբունքով են ընտրվել նոր նախարարները - RadioVan.fm

Онлайн

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել նոր նախարարները

2016-09-22 21:20 , Политика, 869

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել նոր նախարարները

ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նորանշանակ նախարարներին ուղղված շնորհավորանքով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել չորս նորանշանակ նախարարներին՝ իրենց թիմին միանալու, համատեղ աշխատելու համար: Պարզաբանելով, թե ինչ չափանիշերի հիման վրա է կատարվել նրանց ընտրությունը՝ Կարապետյանը նշել է՝ «ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, մյուս երեք նախարարներն էլ այդ ոլորտների կառավարիչներն են, իրենց բավականին լավ են դրսևորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ են»:

«Ձեզանից ակնկալում եմ շատ համարձակ քայլեր, ռեալ համարձակ քայլեր: Ունեք հնարավորություն ձեր երազած ոլորտը սարքելու, երկիր զարգացնելու ու մթնոլորտ փոխելու»,-դիմելով նորանշանակ նախարարներին՝ ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում նրանց կողմից ոլորտի զարգացման պատկերացումների մասին ծրագրեր կներկայացվի, կներդրվեն հայտանիշեր, որոնցով կգնահատվի նրանց աշխատանքը:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության, Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի և կապի, Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարար: Նախորդ կառավարության կազմում այդ պաշտոնները, համապատասխանաբար, զբաղեցնում էին Լեւոն Յոլյանը, Սերգո Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը:

Лента

Рекомендуем посмотреть