Վաղը՝ խորովածի փառատոն - RadioVan.fm

Онлайн

Վաղը՝ խորովածի փառատոն

2016-09-23 13:45 , Общество, 2331

Վաղը՝ խորովածի փառատոն

Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 24-ին, արդեն 8-րդ տարին անցկացվելու է խորովածի ամենամյա փառատոնը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի տեղեկացմամբ՝ այս տարի եւս ակտիվ մասնակցություն է սպասվում: Իրենց մասնակցությունն են հաստատել կազմակերպության վրաց գործընկերները: Նախատեսված է մասնակցություն Ռուսաստանից: Աշխատանքներ են տարվել տուրիստական գործակալությունների հետ, որպեսզի այդ օրը հյուրերի հոսքը մեծ լինի:

Փառատոնի նպատակն է հայկական ավանդական խոհանոցային արվեստը տարածելն ու զարգացնելը, և տարածաշրջանային զբոսաշրջությանը նպաստելը: Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ հմուտ խորոված պատրաստողների շրջանում թեժ մրցակցություն է սպասվում, կանոնները խստացվելու են, ժյուրին պատրաստի խորովածների որակական ու համային հատկանիշները խիստ է գնահատելու:

Մասնակից խոհարարները մրցելու են «Լավագույն համ», «Լավագույն տեսք» եւ «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում: Կլինեն պարգեւներ՝ մեդալների եւ գավաթների տեսքով:

Հյուրերը հնարավորություն են ունենալու համտեսել խոզի, հորթի, գառան, ձկան, բանջարեղենի խորոված: Փառատոնը կուղեկցվի պարային համույթների ելույթներով: Նախատեսված են գյուղմթերքի ու արհեստագործական նյութերի ցուցադրություններ:

Лента

Рекомендуем посмотреть