Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին: Հանրապետության հրապարակի ավանդական դարձած տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը ծրագրում չեն ներառվի: Փոխարենը,-ինչպես ընդգծել է քաղաքապետը,-լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ:
Քաղաքապետը շեշտել է նաեւ այս տարվա մայիսին քաղաքային բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հանգամանքի մասին, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն է ցուցաբերվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին:
Հավելենք, որ «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությունը 2015-ին արժեցավ 130 մլն դրամ: