Գյուղապետի կինը՝ «դպրոցի գիշերային պահակ»․ մոտ 3 մլն դրամի յուրացման փաստով քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Գյուղապետի կինը՝ «դպրոցի գիշերային պահակ»․ մոտ 3 մլն դրամի յուրացման փաստով քրգործ է հարուցվել

2020-02-17 17:07 , Право, 1252

Գյուղապետի կինը՝ «դպրոցի գիշերային պահակ»․ մոտ 3 մլն դրամի յուրացման փաստով քրգործ է հարուցվել

Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։

Ոստիկանությունից հայտնում են, որ, մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Лента

Рекомендуем посмотреть