Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել զինված ուժերում մահվան դեպքերի առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել զինված ուժերում մահվան դեպքերի առնչությամբ

2020-02-17 18:26 , Политика, 1266

Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել զինված ուժերում մահվան դեպքերի առնչությամբ

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք՝ այսօր մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել՝ դատապարտելով բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը, «դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականների բացակայությունը, ՀՀ լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը, գործի թերի բացահայտումը և կոծկումը»։

Лента

Рекомендуем посмотреть