ՃՈ աշխատակիցները մարզերում եւս տեսախցիկներ կկրեն - RadioVan.fm

Онлайн

ՃՈ աշխատակիցները մարզերում եւս տեսախցիկներ կկրեն

2016-09-26 22:55 , Общество, 1483

ՃՈ աշխատակիցները մարզերում եւս տեսախցիկներ կկրեն

2016 թվականի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ են կրելու նաեւ հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող՝ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները։ Ինչպես հաղորդում են Ճանապարհային ոստիկանությունից՝ նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումների հայտնաբերման ընթացքում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի երաշխավորումն է, ինչպես եւ՝ ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողության ապահովումը:

Նշենք, որ տեսաձայնագրող, լուսանկարահանող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող ոստիկանի համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել:

Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլուս 50 ջերմաստիճանի պայմաններում:

Лента

Рекомендуем посмотреть