«Ազատ արձակեք մեր տղաներին», «Վերջ տվեք անօրինականությանը» գրությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով բանտախցերում հայտնված անձանց հարազատները: Նրանք իրենց որդիների ու ամուսինների կալանավորումն անօրինական են համարում. «Նշված օրը, երբ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու փողոց դուրս եկած քաղաքացիների միջև, մեր տղաները հանդես են եկել ոչ թե ի պաշտպանություն «Սասնա ծռերի», այլ, ընդամենը, պահանջել են լուծում տալ իրենց կենցաղային խնդիրներին»:Հիշեցնենք, այդ օրերին, երբ «Սասնա ծռերի» կողմից շարունակում էր գրավված մնալ ՊՊԾ գունդը՝ տարածքի բնակչությունը բարձրաձայնում էր, որ զրկված է հոսանքից, գազամատակարարումից ու հասարակական տրանսպորտի սպասարկումից:
Բողոքի ակցիայի մասնակիցների խնդրանքը մեկն է՝ համաներում կիրառել կալանավորված տղաների նկատմամբ: Թեմայի մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.