Երեւանի տոնի ծախսերը 50%-ով կրճատվում են - RadioVan.fm

Онлайн

Երեւանի տոնի ծախսերը 50%-ով կրճատվում են

2016-09-26 16:50 , Общество, 781

Երեւանի տոնի ծախսերը 50%-ով կրճատվում են

Երեւանի ավագանու կողմից հաստատված 2016 թվականի «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար բյուջեով նախատեսված 130 մլն դրամի փոխարեն միջոցառումների անցկացման համար ծախսվելու է 65 մլն դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել էր, որ Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին: Հանրապետության հրապարակի ավանդական դարձած տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը ծրագրում չեն ներառվի: Փոխարենը՝ վստահեցնում են քաղաքային իշխանությունները, լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների անակնկալ նվերներ կտրամադրվեն:

Лента

Рекомендуем посмотреть