Նախկին նախարարից պահանջում են «ներողություն և 1 մլն դրամ» - RadioVan.fm

Онлайн

Նախկին նախարարից պահանջում են «ներողություն և 1 մլն դրամ»

2016-09-27 23:55 , Политика, 863

Նախկին նախարարից պահանջում են «ներողություն և 1 մլն դրամ»

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ներն ընդդեմ Հրայր Թովմասյանի գործով առաջին դատական նիստը: ՀԿ-ները հայց են ներկայացրել արդարադատության նախկին նախարար, այժմ` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի դեմ` նշելով, որ վերջինս արատավորել է իրենց գործարար համբավը և պահանջել հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:

Նախապատմությունն այն է, որ 2016 թ. մարտի 30-ին, ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել է ընտրությունները, Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային է (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:

Лента

Рекомендуем посмотреть