«Ունե՞նք ալբոմ, որտեղ Կոմիտասի և Թումանյանի դիմանկարները մեկ տեղում են, ասացի՝ չէ»․ նախարարի հարցից 7 ամիս անց՝ անդրանիկ ալբոմն իրականություն է - RadioVan.fm

Онлайн

«Ունե՞նք ալբոմ, որտեղ Կոմիտասի և Թումանյանի դիմանկարները մեկ տեղում են, ասացի՝ չէ»․ նախարարի հարցից 7 ամիս անց՝ անդրանիկ ալբոմն իրականություն է  

2020-02-19 18:31 , Культура, Шоу бизнес, 1699

«Ունե՞նք ալբոմ, որտեղ Կոմիտասի և Թումանյանի դիմանկարները մեկ տեղում են, ասացի՝ չէ»․ նախարարի հարցից 7 ամիս անց՝ անդրանիկ ալբոմն իրականություն է

«Պարոն Ծատուրյան, մենք ունե՞նք ալբոմ, որտեղ Կոմիտասի և Թումանյանի դիմանկարները մեկ տեղում են, ասացի չէ։ Ասաց՝ իսկ կարո՞ղ ենք ունենալ, ասացի՝ ինչու՛ ոչ»,-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2019-ի հուլիսի 14-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ընթացքում իրեն ուղղված հարցն է հիշում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, որն այսօր ուրախությամբ ազդարարեց գաղափարի իրագործման մասին։

Հարցից ու գաղափարի ծնունդից 7 ամիս անց՝ այսօր՝Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ, Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Թումանյան-Կոմիտաս-150» առաջին գեղարվեստական ալբոմի շնորհանդեսը։

Պատկերագիրքը բաղկացած է 3 բաժնից։ Առաջինում Թումանյանի դիմանկարներն են, երկրորդում՝ Կոմիտասինը, երրորդ բաժնում նրանց համատեղ գործունեության էջերն են։

Երկու մեծերի գեղարվեստական դիմանակարները, նրանց ստեղծագործություններով ոգեշնչված գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, ինչպես նաև արվեստագետների հուշերը արժեքավոր են դարձնում հեղինակ-կազմող Հայկուշ Սահակյանի աշխատանքը։

«Պատկերագրքում զետեղված է նաև նկարիչ Վրթանես Աֆրիկյանի հուշերը Թումանյանի մասին, որը, ի դեպ, Թիֆլիսում մտերիմ լինելով Թումանյանի հետ՝ նկարազարդել է նրա հեղինակած «Լուսաբեր» դասագիրքը։ Աֆրիկյանի հուշերը գրի է առնել նրա կինը՝ Կարինե Խրիմյանը, որն էլ Կոմիտասի առաջին աշակերտուհին է եղել։ Սա երկու մեծերին կապող ևս մեկ բացահայտում էր»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցումնշեց Հայկուշ Սահակյանը։

Հավելենք, որ գրքի առաջին օրինակն այսօր նվիրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մտածում էի ամբողջ օրը ինչ գիրք պետք է նվիրեմ՝ որոշեցի, որ այս հոբելյանների ամփոփիչ տարում հենց այս ալբոմը նվիրեմ։ Այն յուրօրինակ է»,-ասաց շնորհանդեսին ներկա նախարար Արայիկ Հարությունյանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть