«Ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ»․ 3 մլրդ 447 մլն դրամ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին - RadioVan.fm

Онлайн

«Ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ»․ 3 մլրդ 447 մլն դրամ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին

2020-02-20 14:43 , Политика, 312

«Ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ»․ 3 մլրդ 447 մլն դրամ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացնի։

Ըստ այդմ՝ կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ կհատկացվի, որից 2 մլրդ 553 մլն-ն կտվրի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Այլ ծախսեր» հոդվածով և ևս 660,000․0 հազար դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացիտեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացը ապահովելու նպատակով, իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կհատկացվի 234,317.6 հազար դրամ։ Որոշման նախագիծն ընդունելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել դրա առնչությամբ շահարկումների ու քննարկումների հավանականությունը։

«Ուզում եմ ասել, որ այս գումարները, ի վերջո, ներհոսելու են բյուջե, քանի որ այդ գումարով տնտեսական գործարքներ են տեղի ունենալու: Երկրորդ՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ։ Ժողովրդավարությունը, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր, այնպես որ այստեղ քննարկումներն ու շահարկումները տեղին չեն»,-նշել է վարչապետը՝ արձանագրելով, որ նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով։

Հիշեցնենք՝ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն անցկացվելու է ապրիլի 5-ին։

«Այո»–ի քարոզչության կողմը ներկայացնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորներ։ «Այո»-ի շտաբը գլխավորում է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնել են 61 իրավաբաններ՝ Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ։ Հանրաքվեի ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները, ինչը չի վերաբերվում դատավորներ Վահե Գրիգորյանին և Արման Դիլանյանին։

Лента

Рекомендуем посмотреть