Արմեն Լամբարյանի վիրահատությունը հաջող է ընթացել - RadioVan.fm

Онлайн

Արմեն Լամբարյանի վիրահատությունը հաջող է ընթացել

2016-09-27 20:55 , Медицина, здоровье, 1496

Արմեն Լամբարյանի վիրահատությունը հաջող է ընթացել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի ոտքի վիրահատությունն ավարտվել է: Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Վիրահատությունը հաջող է անցել, որևէ բարդություն չի եղել, հիմա վերակենդանացման բաժանմունքում է: Եթե ոչ մի բարդություն հետվիրահատական շրջանում չլինի, ապա սա վերջինը կլինի: Կմնա միայն մեկ տարի հետո մետաղական հարթակը հեռացնելը», -մեր ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը:», — զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Արմեն Լամբարյանին, հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

Лента

Рекомендуем посмотреть