Արցախում գտնվող ՀՀ գլխավոր դատախազը զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերի մասին քննարկում է ունեցել - RadioVan.fm

Онлайн

Արցախում գտնվող ՀՀ գլխավոր դատախազը զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերի մասին քննարկում է ունեցել

2020-02-20 15:08 , Право, 1117

Արցախում գտնվող ՀՀ գլխավոր դատախազը զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերի մասին քննարկում է ունեցել

Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Դատախազությունից հայտնում են, որ քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերն ու զորքերումկարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին տարածած հաղորդագրությամբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահերին՝ հայտնել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Лента

Рекомендуем посмотреть