Բազմազանության արտոնագրի՝ Green Card-ի դիմորդներ, միայն «.gov» վերջավորությամբ ավարտվող կայքերն են ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքերը. այս մասին հիշեցնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ընդգծելով, որ մնացած բոլոր կայքերը՝ «.com», «.org» «.net» վերջավորություններով, որոնք տրամադրում են ներգաղթի և վիզայի հետ առնչվող տեղեկատվություն կամ ծառայություն՝ չի երաշխավորում, խորհուրդ չի տրվում կամ չի ֆինանսավորում Պետդեպարտամենտի կողմից:
Զգուշացե՛ք ցանկացած անձից, ով պահանջում է առցանց տրամադրել անձնական տեղեկություն,-հավելում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Մանրամասների համար դեսպանատունը խորհուրդ է տալիս այցելել ա՛յս հղումով: