«Ամառը վերադառնում է». Գագիկ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

«Ամառը վերադառնում է». Գագիկ Սուրենյան

2016-09-29 23:55 , Общество, 761

«Ամառը վերադառնում է». Գագիկ Սուրենյան

Լավ լուր, ամառը վերադառնում է Հայաստան,-այս մասին ֆեյսբուքյանն իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ստորեւ ծանոթացեք գրառմանն՝ առանց փոփոխությունների.

«Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18…+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25…+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:

Իսկ Հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում»:

Лента

Рекомендуем посмотреть