Մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց․ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է - RadioVan.fm

Онлайн

Մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց․ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է

2020-02-24 17:49 , Общество, 1041

Մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց․ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել աղբատար մեքենաների աշխատանքի համար խոչընդոտ հանդիսացող մեքենաներին՝ արձանագրելով, որ աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին։

«Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նման մի քանի մեքենաներ, որոնց վարորդներին ճանապարհային ոստիկանները հորդորեցին տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ հատվածներից։ Այն մեքենաների վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ ճանապարհային ոստիկանները նրանց նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց և պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշում են ոստիկանությունից։

Лента

Рекомендуем посмотреть