Վարսահարդարի վկայականներ՝ ազատազրկված կանանց - RadioVan.fm

Онлайн

Վարսահարդարի վկայականներ՝ ազատազրկված կանանց

2016-09-30 22:55 , Общество, 743

Վարսահարդարի վկայականներ՝ ազատազրկված կանանց

ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնական մասում տեղի է ունեցել վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը: Վկայականները շնորհվել են վարսահարդարման կարճաժամկետ դասընթացը հաջողությամբ ավարտած ազատազրկված 8 կին դատապարտյալների:

Դասընթացը, նշենք, կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և Երեւանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ:

Հիմնարկի աջակցությամբ բանտի ուսումնական մասում վերանորոգվել և կահավորվել է վարսահարդարման ուսուցման համար անհրաժեշտ գույքով, նյութերով ու պարագաներով հագեցած մասնագիտական սենյակ:

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ իրականացվող՝ «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում:

Лента

Рекомендуем посмотреть