Իտալիայում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել․ ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել կարանտինային գոտի այցելությունից - RadioVan.fm

Онлайн

Իտալիայում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել․ ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել կարանտինային գոտի այցելությունից

2020-02-24 19:06 , Общество, 1295

Իտալիայում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել․ ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել կարանտինային գոտի այցելությունից

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

«Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը կազմում է 219 մարդ, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,-ասված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть