Հոկտեմբերի 1-ին փակվում է Երեւան-Թբիլիսի-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի սեզոնը և արդեն հոկտեմբերի 2-ից իր աշխատանքն է վերսկսում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը: Այդ մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո ծառայությունը:
Երեւանից Թբիլիսի գնացքը կմեկնի ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին, իսկ Թբիլիսիից Երեւան կվերադառնա ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:
Ուղեւորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 500- 20 080 դրամի սահմաններում: