Մահացել է լուսին, Մարս թռիչքների ուղիները հաշվարկող աֆրոամերիկացի գիտնականը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է լուսին, Մարս թռիչքների ուղիները հաշվարկող աֆրոամերիկացի գիտնականը

2020-02-25 16:29 , Наука, HiTech, 1221

Մահացել է լուսին, Մարս թռիչքների ուղիները հաշվարկող աֆրոամերիկացի գիտնականը

Փետրվարի 24-ին 101 տարեկանում մահացել է աֆրոամերիկացի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնը, որի մաթեմատիկական հաշվարկները տարիներ շարունակ կարևորվել են Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի մի շարք տիեզերական առաքելությունների համար։ Ամերիկյան տիեզերական գործակալության թռիչքների մաթեմատիկական ուղիների հաշվարկով ու մոդելավորմամբ նա ապահովել է հարմար ուղիների մշակում դեպի Լուսին, Մարս։

«Այս երեկո նայեք աստղերին ու հիշեք ռահվիրային։ Քեթրին Ջոնսոնը օգնեց մեզ ընթանալ դեպքի տիեզերական հետազոտման նոր դարաշրջան, ինչի համար մենք հավերժ երախտապարտ ենք նրան»,-ասված է ՆԱՍԱ-ի թվիթերյան էջում։

Քեթրին Քոլման Գոբլ Ջոնսոնի կենսագրության մանրամասները՝ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть