3 անչափահաս «Զվարթնոց»-ում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգ են կատարել․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

3 անչափահաս «Զվարթնոց»-ում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգ են կատարել․ հարուցվել է քրգործ

2020-02-26 16:07 , Право, 1116

3 անչափահաս «Զվարթնոց»-ում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգ են կատարել․ հարուցվել է քրգործ

Այսօր «տաք հետքերով» ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին:

ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը: Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, անհապաղ ձեռնամուխ լինելով ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ արդյունքում բացահայտելով անչափահասների գործունեության ողջ պատկերը։

«Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՀՀ ԱԱԾ-ն հետևողական է ազգային անվտանգության սպառնալիքների դրսևորման ցանկացած ձևի դեմ պայքարում և կոչ է անում ու միաժամանակ հորդորում հանրությանը ձեռնպահ մնալ այսօրինակ արկածախնդիր, հակաիրավական և հանրավտանգ հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց»,- ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть