Онлайн

ՍԴ դատավորները հրաժարվեցին հրաժարականի «փայլուն հեռանկարից»

2020-02-28 17:16 , Право, 201

ՍԴ դատավորները հրաժարվեցին հրաժարականի «փայլուն հեռանկարից»

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներից ոչ ոք չի ընդունել իշխանությունների՝ «իրեն մեկնած ձեռքը» ու Ազգային ժողով վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չի ներկայացրել։

Նշենք՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր, կամավոր վաղաժամ թոշակի գնալու դիմում ներկայացնելու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորներին մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու հնարավորություն էր տրվելու․ թոշակի գնալու դեպքում ՍԴ նախագահը ստանալու էր ամսական 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը՝ 1 մլն 31 հազար 784 դրամ գումար։

«ՀՀ Սահանադրական դատարանը դիմացավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ փորձությանը՝ դիմագրավելով քաղաքական իշխանության աննախադեպ ճնշումներին․․․ ԿԵՑՑԵ՜Ք, ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայակական իրավագիտության պատմության դասագրքերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անկեղծանալով, որվայրկյան անգամ չի կասկածել ՍԴ դատավորների կամային հատկանիշներին և իրավաբանական արժանապատվությանը:

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանն էլ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին ու կոնկրետ անձանց, որոնք հրաժարվեցին հրաժարականի «փայլուն հեռանկարից»՝ հարց է բարձրացրել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի մասին։

«Այդ դատավորներից է նաև Ալվինա Գյուլումյանը, որին մինչև տարիքային կենսաթոշակի անցնելը մնացել է սոսկ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ, ասել կուզի՝ դժվար կլիներ իրեն մեղադրել մի քանի ամիս շուտ հրաժարական տալու համար, մանավանդ, որ հրաժարականի դեպքում նախատեսված էր գրավիչ, համեմատաբար բարձր կենսաթոշակ։ Եվ սա այն անձն է, որը տասը տարուց ավել բարձր է պահել Երկրի պատիվը ՄԻԵԴ-ում, այն անձն է, որը հաճախ իր պետության դեմ է քվեարկել՝ վեր դասելով նախկին ընդդիմության ներկայացուցիչների խախտված իրավունքները, այն անձն է, որը կարող էր բարձր վարձատրությամբ աշխատել ցանկացած միջազգային կառույցում, բայց գերադասել է վերադառնալ իր Երկիր։ Ո՞վ կարող է այս դատավորին արժանապատվորեն փոխարինել, չսպասելով այդ մի քանի ամիսը»,-գրել է Դանիելյանը։

«Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են որպես Սահմանադրական դատարանի դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ, որպես անկախ դատական համակարգի կերտման ճանապարհին ՔԱՅԼ կատարած մարդիկ։

Ժամանակը գալու է, և նրանց անկոտրում կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»,-գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հավելենք, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով իշխանությունների նախաձեռնությամբ ապրիլի 5-ին կկայանա ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվե, որով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները, ինչը չի վերաբերվում դատավորներ Վահե Գրիգորյանին։

Лента

Рекомендуем посмотреть