«Այո»-ի բուկլետը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիր»․ Փաշինյանը՝ անձնագրի «սահմանային հատումների» ու բովանդակության մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

«Այո»-ի բուկլետը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիր»․ Փաշինյանը՝ անձնագրի «սահմանային հատումների» ու բովանդակության մանրամասներով

2020-02-28 19:24 , Политика, 1864

«Այո»-ի բուկլետը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիր»․ Փաշինյանը՝ անձնագրի «սահմանային հատումների» ու բովանդակության մանրամասներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից որոշ ժամային տարբերություններով ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետը՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր» անվամբ։

Այն բաղկացած է անձի նույնականացման տվյալների լրացման, «սահմանային հատումների» և, թե «Ինչու «Այո»» հարցի հիմնավորումը ներկայացնող բովանդակային էջերից։

Ներկայացնում ենք դրանք՝ ըստ վարչապետի հրապարակումների հաջորդականության․

Այսօր էլ, մեկ այլ հրապարակմամբ, վարչապետն իր հետևորդներին է ներկայացրել «Այո»-ի գունային տարբեր երանգներով պաստառները՝ հետաքրքրվելով՝ ներկայացված տարբերակներից ո՞րն են ավելի շատ հավանում քաղաքացիները։

Հիշեցենք՝ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությունն արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայություն կա, ճգնաժամը լուծելու նպատակով նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվե, որը կայանալու է ապրիլի 5-ին։ Հանրաքվեի ներկայացված նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները, ինչը չի վերաբերվում դատավորներ Վահե Գրիգորյանին։

Հանրաքվեի անցկացման համար կառավարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ է հատկացրել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть