Կյանքի 47-րդ տարում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի ռուս հանրահայտ դերասան Դմիտրի Մարյանովը:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մարյանովի ինքնազգացողությունը նախօրեին, երբ դերասանը ընկերների հետ ամառանոցում հանգստանալիս է եղել, վատթարացել է: Ընկերները հայտնել են, որ առավոտից Մարյանովը բողոքել է վատ ինքնազգացողության պատճառով, իսկ ընթրելուց հետո, ընկել եւ կորցրել է գիտակցությունը։
Ընկերները զանգահարել են շտապ օգնության ծառայություն: Կանչը, սակայն, չի սպասարկվել: Հաղորդվել է, որ կանչերը շատ են, օպերատիվ կերպով հասնել չեն կարող: Դերասանին որոշել են հիվանդանոց տեղափոխել ընկերները, սակայն Մերձմոսկովյան Լոբանի քաղաքի հվանդանոց տեղափոխման ճանապարհին դերասանը մահացել է։
Նախնական տվյալով՝ մահվան պատճառը տրոմբն է, որը պայթել է ճանապարհին:
Դմիտրի Մարյանովը դերասանի իր կարիերան սկսել է 1986 թվականից՝ խաղալով ավելի քան 50 ֆիլմում, այդ թվում «Ռադիոյի օր», «Պապ 005» հայ-ռուսական համատեղ ռոմանտիկ կինոկատակերգություններում: