Գյումրիում բռնության հետևանքով 43-ամյա կինը մահացել է, նրա 13-ամյա աղջնակի վիճակը կայուն ծանր է - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում բռնության հետևանքով 43-ամյա կինը մահացել է, նրա 13-ամյա աղջնակի վիճակը կայուն ծանր է

2020-03-06 12:50 , Право, 2126

Գյումրիում բռնության հետևանքով 43-ամյա կինը մահացել է, նրա 13-ամյա աղջնակի վիճակը կայուն ծանր է

Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակի վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։ Այդ մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում մոր ու նրա անչափահաս աղջկա հետ կատարված միջադեպին։

Նշենք՝ երեկ՝ մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ, քննությունը շարունակվում է:

«Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։

Պատահածը սահմռկեցուցիչ է... Չի կարող լինել որևէ արդարացում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետը։

Лента

Рекомендуем посмотреть