Կոտայքում 26-ամյա աղջկան փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին - RadioVan.fm

Онлайн

Կոտայքում 26-ամյա աղջկան փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին

2020-03-10 14:38 , Право, 2194

Կոտայքում 26-ամյա աղջկան փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին

Մարտի 9-ին` ժամը 17:35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել ամուսնու 17-ամյա որդին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին:

Նա ձերբակալվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть