190 000 դոլարի դիմաց ստանձնել է հայ ձեռներեցի սպանությունը․ ԱԱԾ-ն՝ պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր է բացահայտել - RadioVan.fm

Онлайн

190 000 դոլարի դիմաց ստանձնել է հայ ձեռներեցի սպանությունը․ ԱԱԾ-ն՝ պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր է բացահայտել

2020-03-11 13:01 , Право, 531

190 000 դոլարի դիմաց ստանձնել է հայ ձեռներեցի սպանությունը․ ԱԱԾ-ն՝ պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր բացահայտելու մասին։

Մասնավորապես, հաղորդվում է, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը, շահադիտական դրդումներով, պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնելով կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ, խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո, և սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար ընթացիկ ծախսերի համար։ Ի կատարումն կազմակերպչի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։

«Չբավարարվելով արդյունքով՝ ստացված պատվերն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ կազմակերպիչը ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը»,-հայտնում են ԱԱԾ-ից՝ նշելով, որ այս և ևս 5 ՀՀ քաղաքացու ապօրինաբար կյանքից զրկելու փաստով հարուցվել է քրեական գործ, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել և ձերբակալվել են, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Лента

Рекомендуем посмотреть