Տավուշում 5կգ 230գ քաշով երեխա է ծնվել - RadioVan.fm

Онлайн

Տավուշում 5կգ 230գ քաշով երեխա է ծնվել

2016-10-05 23:55 , Общество, 860

Տավուշում 5կգ 230գ քաշով երեխա է ծնվել

Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել: Այս մասին հայտնել է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը, ում փոխանցմամբ արական սեռի նորածինը 5կգ 230 գրամ է, հասակը՝ 57 սանտիմետր:

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Ե՛վ նորածինը, և՛ նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում:

Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից.

Лента

Рекомендуем посмотреть