ՀՀ-ում վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի. Նիկոլ Փաշինյան

2020-03-12 20:40 , Образование, 2294

ՀՀ-ում վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է արձակուրդը: Պատճառը Հայաստանում երեկ 3 նոր դեպքի հայտնաբերումն է:

«Վաղը կառավարությունում խոհրդակցություն է հրավիրվել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու համար», - հայտնեց նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

«Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, վաղը ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների մասին տեղեկություններ կհայտնենք», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ վաղվա քարոզչական միջոցառումները ևս հետաձգվելու են:

Նա տեղեկացրեց նաև՝ հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Лента

Рекомендуем посмотреть