Բնակարան՝ գուսան Հայկազունուն՝ Երեւանի օրվա առթիվ - RadioVan.fm

Онлайн

Բնակարան՝ գուսան Հայկազունուն՝ Երեւանի օրվա առթիվ

2016-10-05 20:40 , Общество, 739

Բնակարան՝ գուսան Հայկազունուն՝ Երեւանի օրվա առթիվ

Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երեւանի ավագանու այսօր կայացրած որոշմամբ՝ Երեւան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ բնակարան կտրամադրվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայե՛ր, միացե՛ք», «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք» եւ բազմաթիվ այլ երգերի հեղինակ Գուսան Հայկազունուն:

Մայրաքաղաքի տոնի առթիվ բնակարան կնվիրվի նաեւ 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ընտանիքին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, Երեւան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, Երևանի ավագանու որոշումով նույնպես կտրամադրվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան:

Ավագանին հաստատել է նաև ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը:

Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կտրամադրվեն նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող եւս 4 ընտանիքի:

Лента

Рекомендуем посмотреть