23:00-ից Էջմիածնի 27 ելքից բաց կլինի 3-ը. Փաշինյանը` հսկողական մեխանիզմների մասին - RadioVan.fm

Онлайн

23:00-ից Էջմիածնի 27 ելքից բաց կլինի 3-ը. Փաշինյանը` հսկողական մեխանիզմների մասին

2020-03-15 23:44 , Общество, 1346

23:00-ից Էջմիածնի 27 ելքից բաց կլինի 3-ը. Փաշինյանը` հսկողական մեխանիզմների մասին

«Էջմիածինեցիներին պետք է խնդրենք այսօր ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից՝ Վաղարշապատ-Երևան ավոտաճանապարհից, կլինի բուժկետ, ոստիկանական կետ, ջերմաչափում կիրականացվի, Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհից, Վաղարշապատ-Մասիս ճանապարհից։ Տեղում ջերմաչափում կիրականացվի, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնամեկուսանան»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ` հանրապետությունում այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսով ախտորոշվածների թիվը 28-ն է:

Лента

Рекомендуем посмотреть