Онлайн

Փաշինյանը վստահեցնում է․եթե նույնիսկ մեկ ամիս ոչինչ չներկրվի, երկրում սննդամթերքի պակասություն չի զգացվելու

2020-03-16 17:28 , Экономика, финансы, 163

Փաշինյանը վստահեցնում է․եթե նույնիսկ մեկ ամիս ոչինչ չներկրվի, երկրում սննդամթերքի պակասություն չի զգացվելու

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ինձ զեկուցեց, որ, եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակասություն չի զգացվելու», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մեկ ամիս ներկրում չունենալու հետ կապված սցենար չկա:

«Չնայած բոլոր սահմանափակումներին՝ առնվազն հիմնական ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռնափոխադրումները պահպանվում են», - նշեց վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть