Արտակարգ դրությունը՝ 17։00-ի փոխարեն 18։30-ից․ կառավարությունը փոփոխեց նախագիծը - RadioVan.fm

Онлайн

Արտակարգ դրությունը՝ 17։00-ի փոխարեն 18։30-ից․ կառավարությունը փոփոխեց նախագիծը

2020-03-16 18:07 , Политика, 1141

Արտակարգ դրությունը՝ 17։00-ի փոխարեն 18։30-ից․ կառավարությունը փոփոխեց նախագիծը

ՀՀ կառավարությանն արտահերթ նիստում շարունակելով Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագծի ընդմիջված քննարկումը՝ տեղեկացրել է, որ որոշման նախագծում որոշ խմբագրումներ են արվել:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է,որ նախ՝ փոխվել է արտակարգ դրություն հայտարարելու ժամը. համաձայն խմբագրված տարբերակի՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է այսօր՝ ժամը 18:30-ից՝ նախորդ տարբերակի 17:00-ի փոխարեն, մեկ ամիս ժամկետով։

Նաև հստակեցվել է այն անձանց շրջանակը, որոնց Հայաստան մուտքի ու ելքի իրավունք կտրվի:

Ըստ նախագծի` արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Արտակարգ դրությունը սահմանում է նաև տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք, համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:

Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:

Лента

Рекомендуем посмотреть