Մի բան ասեմ, բայց մեր մեջ. Փաշինյանը կիսվում է հնարավոր ռիսկերի մասին - RadioVan.fm

Онлайн

Մի բան ասեմ, բայց մեր մեջ. Փաշինյանը կիսվում է հնարավոր ռիսկերի մասին

2020-03-18 12:33 , Политика, 1289

Մի բան ասեմ, բայց մեր մեջ. Փաշինյանը կիսվում է հնարավոր ռիսկերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ժամ առաջ ներկայացրել էր երկրում կորոնավիրուսի վարակի վերջին տվյալները, ըստ որոնց վարակակիրների թիվը 84 է, ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք է հայտնել թափանցիկ աշխատելու առնչությամբ:

Նա գրել է.

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:

Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»:

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть