Իրանից Հայաստան կարող են փոխադրվել բժշկական դիմակներ, հակաժանտախտային կոստյումներ, հեղուկ քլոր, ծծմբաթթու. հրապարակվել է հումքատեսակների ցանկը - RadioVan.fm

Онлайн

Իրանից Հայաստան կարող են փոխադրվել բժշկական դիմակներ, հակաժանտախտային կոստյումներ, հեղուկ քլոր, ծծմբաթթու. հրապարակվել է հումքատեսակների ցանկը

2020-03-18 13:38 , Политика, 1177

Իրանից Հայաստան կարող են փոխադրվել բժշկական դիմակներ, հակաժանտախտային կոստյումներ, հեղուկ քլոր, ծծմբաթթու. հրապարակվել է հումքատեսակների ցանկը

Այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։

Ապրանքների ցանկը՝ կից։

Հիշեցվում է, որ ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը, այդ թվում՝ շնչառական դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոմբինեզոններ, հակաժանտախտտային կոստյումներ, առանձնակի ամրության բախիլներ:

Лента

Рекомендуем посмотреть