«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով վաղը ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը Երևանի հետևյալ ճանապարհահատվածներում.
Ժամը 7-23-ը սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
Ժամը 11-14-ը դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
Ժամը 13-23-ը դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածում:
«Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», — ասված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Ստորև ներկայացնում ենք Երևանի տոնի շրջանակում անցկացվելիք միփոցառումների ցանկը եւ ժամանակացույցը.
«Էրեբունի-Երևան 2798» միջոցառման ծրագիրը հետևյալն է.
10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով
11:00-12:00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
11:30-19:00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» /Սարյան պուրակ/
12:00-20:00 «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երևանի պատմության թանգարան/
12:30-13:30 «Երևան՝ արևի քաղաք» կավճանկարչություն /Երևանի քաղաքապետարանի դիմաց/
13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/
13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/
14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երևանի քաղաքապետարան/
14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/
14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ողջույնի հարթակ /
Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /
14:30-22:30 «Էրեբունի — Երևան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/
14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/
14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/
15:00-19:30 «Երևանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/
15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/
15:30-17:30 «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/
15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երևանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/
16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/
16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/
16:30-17:30 Կինոլոգիա — վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/
16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երևանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/
17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/
18:00-20:00 «Երևանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/
18:30-21:00 «Արևային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/
18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/
18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/
19:00-22:00 «Արևի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/
19:00-22:30 «Հավերժող Երևան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/
20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/
19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/
20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/
22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/
22:00 Տոնական հրավառություն