Պատգամավորներն այս ամսվա պարգևավճարները կհատկացնեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին - RadioVan.fm

Онлайн

Պատգամավորներն այս ամսվա պարգևավճարները կհատկացնեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին

2020-03-19 20:52 , Политика, 1174

Պատգամավորներն այս ամսվա պարգևավճարները կհատկացնեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ պատգամավորներն այս ամիս իրենց տրամադրվելիք պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը:

Նշենք՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ՝ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, մարտի 19-իժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հազ. 406.2 դրամ,իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:

Лента

Рекомендуем посмотреть