Հերթում պահպանել 1 մետր հեռավորություն, թոշակի և նպաստի համար չգնալ փոստային բաժանմունք. «Հայփոստ»-ը նվազեցնում է վիրուսի տարածման ռիսկերը - RadioVan.fm

Онлайн

Հերթում պահպանել 1 մետր հեռավորություն, թոշակի և նպաստի համար չգնալ փոստային բաժանմունք. «Հայփոստ»-ը նվազեցնում է վիրուսի տարածման ռիսկերը

2020-03-20 04:20 , Общество, 1916

Հերթում պահպանել 1 մետր հեռավորություն, թոշակի և նպաստի համար չգնալ փոստային բաժանմունք. «Հայփոստ»-ը նվազեցնում է վիրուսի տարածման ռիսկերը

Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում «Հայփոստ» ՓԲ ընկերությունը հաճախորդներին բաժանմունքների դռներին փակցված գրություններով խնդրում է հետևել որոշակի ցուցումների:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.

Սպասել դրսում,

Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,

Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,

Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու»,-նշված է քաղաքացիներին ուղղված խնդրանք-հայտարարությունում:

Իսկ թոշակառուները և նպաստառուները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար կարիք չեն ունենա հասնել «Հայփոստ»-ի բաժանմունքներ. վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть